«Դու հպարտ հայուհի ես, եւ ես հպարտ հայ հայր եմ»․ Քիմի Քարդաշյանին հոլոգրաֆիայի միջոցով «շնորհավորել» է հայրը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Դու հպարտ հայուհի ես, եւ ես հպարտ հայ հայր եմ»․ Քիմի Քարդաշյանին հոլոգրաֆիայի միջոցով «շնորհավորել» է հայրը




Հոլոգրաֆիա դրախտից. Քիմ Քարդաշյանն այսպես է անվանել ամուսնու՝ Քանյե Ուեսթի մատուցած նվերն իր 40-ամյակին։ Կադրերում Քիմ Քարդաշյանի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, շնորհավորում է դստերը, նշում, որ հպարտանում է Քիմով։

«Ինձ համար մեծ նշանակություն ունի, թե ինչպես ես կապված քո արմատներին եւ ինչպես ես աջակցում Հայաստանին։ Դու հպարտ հայուհի ես, եւ ես հպարտ հայ հայր եմ»,- ասվում է Քիմի հանգուցյալ հոր խոսքում։


Քիմ Քարդաշյանն, ի դեպ, երբեք չի մոռանում իր հայկական արմատների մասին եւ այս բարդ օրերին շարունակում է աջակցել հայրենիքին։ Համաշխարհային հայտնիություն վայելող հայուհին տարբեր հարթակներում տեղեկացնում է իրադարձությունների մասին, իսկ շաբաթներ առաջ 1 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի։