Փաշինյան․ Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող էր դառնալ ղարաբաղյան հակամարտության «օպտիմալ լուծում»
Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող էր դառնալ Լեռնային Ղարաբաղում հակամարտության «օպտիմալ լուծում», հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Daily Telegraph պարբերականի հետ հարցազրույցում։
«Ես հանդես եմ գալիս հակամարտության գոտի ռուս խաղաղապահների տեղակայման օգտին»,- ասել է Փաշինյանը։ «Բայց խնդիրն այն է, որ բախումների գոտում ՌԴ-ից խաղաղապահ ուժերի տեղակայմանը պետք է հավանություն տան հակամարտության բոլոր կողմերը»,- հավելել է նա։
Վարչապետը նաեւ նշել է, որ իր կարծիքով՝ Եվրոպան պետք է ավելի շատ ջանքեր գործադրի կրակի դադարեցմանը Ադրբեջանի եւ Թուրքիայի աջակցությանը հասնելու համար։