Լրահոս

Մխիթարյան. Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի անկախությունը




Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ դատապարտել է թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Արցախի անկախությունը:

«Հակամարտության սրման, ինչպես նաև հայ անմեղ քաղաքացիական անձանց շարունակական թիրախավորման և նրանց ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և դրա ինքնորոշման իրավունքը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մխիթարյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Կողմերը 3 անգամ համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։