Լրահոս

Հակառակորդը հրթիռակոծել է նաև Շուշին․ կան վիրավորներ



Հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է նաև Շուշին: 

Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ: 

Այս մասին ֆեսբուքյան իր էջում հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

Ավելի վաղ հայտնել ենք, որ խախտելով ժնևյան պայմանավորվածությունը՝ ադրբեջանական ԶՒ-ն հրթիռակոծել է Ստեփանակերտը։