Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնել խաղաղ ճանապարհով․ Պուտին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնել խաղաղ ճանապարհով․ Պուտին




Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարելի էր կարգավորել խաղաղ ճանապարհով՝ զենքի չդիմելով, Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ անում է հակամարտությունն արագ ավարտելու համար, կապ է պահպանում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ու հույս ունի, որ կհաջողվի արդյունքների հասնել, որոնք կբավարարեին բոլորին, Ժողովրդական միասնության օրը կրոնական դավանանքների ներկայացուցչների հետ տեսակոնֆերանսում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դուք գիտեք՝ Ռուսաստանը մեզնից կախված ամեն ինչ անում է, որ Հարավային Կովկասում հակամարտությունն ավարտվի, եւ որքան հնարավոր է արագ, որ փրկվեն մարդկանց կյանքերը, որոնք մեկը մյուսի դեմ են կանգնած ինքնաձիգների, հրացանների նշանառության տակ եւ միմյանց դեմ զենք են օգտագործում այն նպատակներին հասնելու համար, որոնց, մեր խորին համոզմամբ, կարելի էր հասնել նաեւ խաղաղ բանակցային գործընթացով»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը «կապ է պահպանում ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ»։

«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի արդյունքի հասնել․․․այն հիմքով, որը կբավարարեր տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց, ընդ որում՝ դրան հասնել խաղաղ միջոցներով»,- ամփոփել է ՌԴ նախագահը։