Պուտին․ Ռուսաստանն անում է ամեն բան Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պուտին․ Ռուսաստանն անում է ամեն բան Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար




ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ ռուսական կողմն անում է և անելու է հնարավոր ամեն բան` Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար: Այս մասին նա ասել է ՌԴ կրոնական միությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: 

«Ռուսաստանն անում է ամեն ինչ, ինչ կախված է մեզանից, որպեսզի Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի, որպեսզի փրկենք մարդկանց կյանքը», – ասել է Պուտինը։