ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը այրում է Արծվաբերդի անտառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը այրում է Արծվաբերդի անտառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Aravot.am-ը գրում է. 

Ավելի քան 30 հեկտար անտառ են հրդեհել ադրբեջանցիները՝ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի տարածքում՝ հայտնում է Yerkir.am-ը։ 

Արծվաբերդի բնակիչները մեզ հետ զրույցում պատմեցին, որ զինվորական դիրքերի տեսախցիկները ֆիքսել են՝ ինչ է իրականում տեղի ունեցել․ ադրբեջանցիները սարի գագաթից՝ իրենց դիրքերից, ավտոմեքենաների անվադողեր են այրել և տարբեր ուղղություններով գլորել Հայաստանի սահմանից ներս՝ անտառի միջով դեպի գյուղի ջրամբարը, որը տեղացիները կոչում են «Ծիլի ծով», իսկ պաշտոնական անվանումը Խնձորուտի ջրամբար է։ «Մենք էլ գյուղում ծխի մեջ խեղդվում ենք, ամբողջ ծուխը տարածվել է գյուղով մեկ։ 

Ադրբեջանցիների գլորած անվադողերից անտառը վառվել է ու ծխեցնելով իջել ներքև։ Իրենք երևի տենց են անում, որ մարդիկ հավաքվեն, սկսեն հանգցնել կրակը, որ տեսնեն՝ հավաքված են, հրթիռ կամ արկ գցեն, սպանեն։ Բացի այդ, անտառներն օգնում են սահմանապահներին ու կամավորական ջոկատներին՝ ավելի արդյունավետ պահել սահմանը»,-ասաց տեղի բնակչուհի Աննա Մելքումյանը։ Որևէ մարդ այս պահին չի տուժել։ 

Գյուղացիները չեն բացառում, որ ադրբեջանցիները փորձում են վնասել նաև ջրամբարը, որը ջուր է մատակարարում է շրջակա գյուղերին։ Այդ անտառներում նաև մոտակա գյուղերի մեղվի փեթակներն են դրված։ Այս պահին ջրամբարն ու փեթակներն անվնաս են։ 

 
Մանրամասներն՝ այստեղ 
Տեսանյութը՝ Yerkir Daily-ի