Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող 1000 դրամը՝ 3000 դարձնելու նախագիծ է դրվել քննարկման - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող 1000 դրամը՝ 3000 դարձնելու նախագիծ է դրվել քննարկման




ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող ամսական 1000 դրամը դարձնել 3000 դրամ։

Համապատասխան նախագիծն արդեն քննարկման է դրվել։

Նախագծի ընդունմամբ հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից կբարձրացվեն ամսական 3000 դրամի։

Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։

Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարությունը եւ պատգամավորները քննարկումներ էին սկսել նախորդ շաբաթ։