Գիշերը բոլոր ուղղությունները մարտերը շարունակվել են. Շուշիի եւ Բերձորի ուղղություններով թշնամին լուրջ կորուստներ է կրել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գիշերը բոլոր ուղղությունները մարտերը շարունակվել են. Շուշիի եւ Բերձորի ուղղություններով թշնամին լուրջ կորուստներ է կրել




Նոյեմբերի 5-ին եւ լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են:

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել եւ թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արեւելյան, հարավային ու հարավ-արեւմտյան հատվածներում:

Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը նույնպես կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաեւ հարավ-արեւմտյան՝ Բերձորի հատվածում: