Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ղարաբաղում իրավիճակը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ղարաբաղում իրավիճակը




ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ՌԴ տարածաշրջաններում համավարակի դեմ պայքարում իրադրությունը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։ Օպերատիվ խորհրդակցության մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Շարունակվել է Ղարաբաղի շուրջ իրավիճակի, ինչպես նաեւ կարգավորման ջանքերի վերաբերյալ կարծիքների փոխանակումը»,- ասել է նա։

«Հանգամանալից զրույց է կայացել նաեւ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակի շուրջ՝ շեշտը դնելով ՌԴ տարածաշրջաններում իրադրության վրա՝ հաշվի առնելով նրանց ֆինանսական լրացուցիչ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ նախկինում ընդունված միջոցառումները»,- հայտնել է Պեսկովը։