««Սիրո թեւեր» հեռուստասերիալի անձնակազմը 1 250 000 դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որը կկրնապատկվի»․ Աշոտ Տեր-Մաթեւոսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

««Սիրո թեւեր» հեռուստասերիալի անձնակազմը 1 250 000 դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որը կկրնապատկվի»․ Աշոտ Տեր-Մաթեւոսյան



«Սիրո թեւեր» հեռուստասերիալի անձնակազմը 1 250 000 դրամ է նվիրաբերել համահայկական հիմնադրամին, որը կկրնապատկվի։ Այս մասին տեղեկանում ենք Աշոտ Տեր-Մաթեւոսյանի ուղիղ եթերից, ինչպես նաեւ Ռուբեն Եսայանի ֆեյսբուքյան էջից։


«Եկեք միանանք իրար ու համահայկական հիմնադրամում հավաքված 150 մլն դոլարը տասնապատկենք, քսանապատկենք, ինչը հնարավոր է, ես հավատում եմ: Խնդրում եմ, միացե՛ք, բոլորին հորդորեք, որ միանան հանգանակություններին»,- ասել է Աշոտը:


Իսկ Ռուբենն իր հրապարակմանը կից գրել է․ «Մեր «Սիրո թեւեր» հեռուստասերիալի անձնակամզից յուրաքանչյուրը տրամադրելով իր աշխատավարձից մասնաբաժին, հավաքեց 1 մլն 250 հազար դրամ, որը կրկնապատկած կփոխանցենք հիմնադրամին։ Դուք էլ միացեք»։