Լրահոս

«Մարտադաշտում նախաձեռնողականությունն անցնում է հայոց բանակի ձեռքը». Ստ. Սարգսյան




Քաշաթաղի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Ստեփան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտադաշտում նախաձեռնողականությունն աստիճանաբար անցնում է հայոց բանակի ձեռքը։

Այն, ինչ տեսնում եք այս օրերին մարտի դաշտում, պարզապես թշնամու վերջին հուսահատ ճիգերն են։ Բայց այդ ճիգերի միակ արդյունքը թշնամու զորքի անխնա կոտորածն է։
Այսօր ազգովի կերտում ենք այն Հայաստանը, որը Մովսես Գորգիսյանն հուշում էր՝ «վաղն է գալու»: Մի նոր, հզոր, թելադրող Հայաստան»: