«System of a Down»-ը 15 տարվա դադարից հետո նոր երգեր է թողարկել. դրանք նվիրված են Արցախին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«System of a Down»-ը 15 տարվա դադարից հետո նոր երգեր է թողարկել. դրանք նվիրված են Արցախին




«System Of A Down» ռոք խումբը 15 տարվա ընթացքում երկու նոր երգ է ներկայացրել, որոնք նվիրված են Արցախի պաշտպաններին ու բնակիչներին։ «Protect The Land» եւ «Genocidal Humanoidz». երգերն այս անունն են ստացել։

«Ադրբեջանում Ալիեւի եւ Թուրքիայում Էրդողանի կոռումպացված ռեժիմները ոչ միայն ցանկանում են Արցախն ու Հայաստանը հռչակել իրենցը, այլեւ անպատիժ ցեղասպան գործողություններ են կատարում մարդկության նկատմամբ՝ իրենց նպատակին հասնելու համար: Նրանք անում են դա հիմա՝ հույս դնելով նրա վրա, որ աշխարհը տարված է կորոնավիրուսի համավարակով, ընտրություններով եւ քաղաքացիական անհնազանդություններով՝ իրենց վայրագություններին արձագանքելու համար»,- նշել են խմբի երաժիշտները։