Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի թեման - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի թեման




Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ լուրջ մտահոգություն է հայտնվել հակամարտության գոտում շարունակվող լայնածավալ բախումների և դրանցում Սիրիայից և Լիբիայից ժամանող ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության վերաբերյալ: Պուտինը Մակրոնին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին՝ ի շահ կրակի շուտափույթ դադարեցման և բանակցությունների վերսկսման»,- ասված է հաղորդագրությունում