Արթուր ու Էլինա Ջանիբեկյանները չորրորդ երեխան են ունեցել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արթուր ու Էլինա Ջանիբեկյանները չորրորդ երեխան են ունեցել




Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը չորրորդ անգամ հայր է դարձել։ Մեդիամագնատի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը, հրապարակել է նորածնի լուսանկարը՝ Հայաստանի դրոշով եւ Արցախի գլխավոր խորհրդանիշով:

«5.11.2020 Ջանիբեկյան Արեգ Արթուրի, բարի գալուստ այս խելահեղ աշխարհ։ Հավատում եմ, որ քո հայտնության հետ աշխարհը մի քիչ ավելի լավն ու բարին կլինի։ Բոլորին երջանկության, խաղաղության եւ սեր», - գրել է Էլինան՝ տեղադրելով «No war» («Ոչ պատերազմին») հեշթեգը։