Ինչ իրավիճակ է ռազմաճակատի Շուշիի հատվածում. Ներկայացնում է Արծրուն Հովհաննիսյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչ իրավիճակ է ռազմաճակատի Շուշիի հատվածում. Ներկայացնում է Արծրուն Հովհաննիսյանը

 


Ռազմաճակատի տարբեր հատվածներում ընթանում են մարտեր, որոնք չեն դադարում՝ գիշեր, թե ցերեկ: Այս մասին, այսօր՝ յոմեբերի 7-ին ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, մասնավորապես, Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում, ճանապարհների ուղղությամբ թշնամուն հաջողվել է մոտենալ:

«Ես երեկ նշեցի, որ մենք պաշտպանեցինք Շուշին, բայց ինչպես երեւում է հակառակորդը նոր ուժեր ու միջոցներ ներգրավելով շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունը իրագործելու պլանները: Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թեւերին, թիկունքին, կպուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են ու շարունակական: Ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, մնա կանգուն: Փաստորեն արդեն երրոդ օրը շարունակվում են այս մարտերը: Մարտեր են ընթանում նաեւ Շուշիին մոտեցող ուղղություններով՝ Քարինտակում, Լիագոր եւ այլ հատվածներում»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ երբ այս մարտերն ընթանում են եւ Շուշին պայքարում է մինչեւ վերջ, հայ զորականը պայքարում է մինչեւ վերջ, մեր բոլորիս պարտքն է հավատալ հայ զինվորականին, վստահել եւ այս պահին տեղին չեն որեւէ տեսակի այլ դիտարկումները, խուճապային տրամադրությունները, տարհանման մասին, նահանջի մասին խոսակցությունները:

«Մենք դիմադրում ենք հերոսաբար եւ եթե անգամ նահանջում ենք, պետք է պահենք մեր մարտունակությունը: Զորքը պետք է պահի իր մարտունակությունը, որպեսզի իր դիմադրությամբ անգամ հաջորդիվ հաղթանակները կարողանա կռել»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը: