Առաջնագծում արիաբար զոհվել է 18-ամյա մարտիկ Գերասիմ Մանուկյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Առաջնագծում արիաբար զոհվել է 18-ամյա մարտիկ Գերասիմ Մանուկյանը




Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում արիաբար զոհվել է Ռուսաստանում գործող «Львиное Сердце» մարտական ակումբի ներկայացուցիչ Գերասիմ Մանուկյանը:

18-ամյա մարտիկը Մոսկվայից Արցախ էր մեկնել հայրենիքին պարտքը կատարելու համար, հայտնում է «Львиное Сердце»-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի եւ վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Կողմերը 3 անգամ համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։