Քեզ բացակա չենք դնի. 25-ամյա կամավորականը կռվի հաջորդ օրվանից առաջնագծում էր. «Էս կռիվը մեր կռիվն է, հաղթանակը չպետք է թողնենք հաջորդ սերունդներին. մեր սուրը փառքով պատյան դնելուց հետո ամուսնանալու եմ ու 7 տղա ունենամ». SHAMSHYAN.com - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քեզ բացակա չենք դնի. 25-ամյա կամավորականը կռվի հաջորդ օրվանից առաջնագծում էր. «Էս կռիվը մեր կռիվն է, հաղթանակը չպետք է թողնենք հաջորդ սերունդներին. մեր սուրը փառքով պատյան դնելուց հետո ամուսնանալու եմ ու 7 տղա ունենամ». SHAMSHYAN.com



SHAMSHYAN.com-ը գրում է․

Երբ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական, իսկ հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, Արցախի պաշտպանության բանակի հրամկազմը, առյուծ ու արծիվ զինվորների հետ արժանի հակահարված տվեցին հրոսակներին և պատերազմի լուրը կայծակնային արագությամբ տարածվեց Հայաստանում: 

Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում ծնված 25-ամյա Ռաֆիկ Սիմոնյանը առանց վարանելու հաջորդ օրը կամավոր մեկնել է առաջնագիծ և իր զինակից ընկերների՝ Արցախի պաշտպանության բանակի սպաների ու զինվորների հետ կենացմահու պայքար է տվել Հադրութում, որը ամենաթեժ կետերից էր: 

Ռ. Սիմոնյանը, ում ընկերական շրջապատում ավելի շատ կոչում էին Ռաֆ, անգամ հրաժարվել է այն մտքից, երբ նրան ասել էին, թե 15 օրից ավելի է, արդեն առաջնագծում ես, գոնե 1-2 օրով գնա տուն, ասելով. «էս կռիվը մեր կռիվն է: Եթե մենք այսօր մեր կռիվը մինչև վերջ չտանենք, ապա այն թողնելու ենք մեր սերունդներին, իսկ մենք դրա իրավունքը չունենք: 

Մենք հաղթելու ենք, քանի որ ունենք երևի աշխարհի ամենադուխով ու կյանքը հայրենիքի համար զոհաբերող զինվոր, կամավորական, աշխարհազորային ու ես միտք չունեմ թեկուզ 1 ժամով հեռանալ առաջնագծից, մանավանդ, երբ տեսնում ես, թե մերոնք ինչպես են արժանի հակահարված տալիս բորենիներին»,-այդ մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին նրա համագյուղացիները: 

Թե՛ Սպանդարյան գյուղում, և թե՛ Մասիս քաղաքում նրան շատերն էին ճանաչում: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր: Անգամ այդ տարիքում ավագ սերնդի ներկայացուցիչները հպարտանում էին Ռաֆիկի մարզական կարողություններով, ով զբաղվում էր կարատեով և բազմաթիվ հաջողություններ է գրանցել սպորտի բնագավառում: 

Նպատակներ ուներ, առաջնագիծ գնալուց առաջ ընկերներին ասել է. «էս պատերազմը վերջինն է լինելու: Պետք է գնանգ մեր հող հայրենին ազատենք թուրք-ադրբեջանական խուժանից ու մեր սուրը փառքով դնելու ենք պատյան ու ամեն մեկս վերադառնանք մեր ընտանիքներին՝ շարունակելու շենացնել մեր հայրենիքն ու մեր օջախները ու երբ թշնամին ծնկի կգա ու մեզնից կմուրա հրադադար, էդ ժամանակ արդեն կմտածեմ ընտանիք կազմելու ու 7 տղա ունենալու մասին, քանի որ դեռ մանկուց մեր մեծերից եմ լսել՝ տղամարդը պետք է ծառ տնկի, տուն շինի և 7 տղա ունենա»: 

«Ցավոք, նենգ թշնամու հրթիռակոծության հետևանքով մեր բոլորի սիրելի Ռաֆը արիաբար զոհվեց, բայց միևնույն է, թե՛ նրան, թե՛ մյուս նահատակված հերոսներին մենք բացակա չենք դնի»: