Անգելա Մերկելը եւ Էմանուել Մակրոնը շնորհավորել են Ջո Բայդենին ընտրություններում հաղթելու կապակցությամբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անգելա Մերկելը եւ Էմանուել Մակրոնը շնորհավորել են Ջո Բայդենին ընտրություններում հաղթելու կապակցությամբ




Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել են ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Մերկելը նշել է, որ ուրախ է համագործակցելու Բայդենի հետ: «ԱՄՆ-ի հետ բարեկամությունն անփոխարինելի է»,- նշել է նա: «Ես նրան ամբողջ սրտով մաղթում եմ երջանկություն եւ հաջողություն, եւ նաեւ շնորհավորում եմ Քամալա Հարիսին՝ իր երկրի ընտրված առաջին փոխնախագահին»,- ասված է Գերմանիայի կառավարության ղեկավարի հայտարարության մեջ:

«Շնորհավորանքներ Ջո Բայդենին եւ Քամալա Հարիսին»,- Twitter- ում գրել է Մակրոնը: Նա ընդգծել է, որ դեռ շատ բան կա անելու՝ ժամանակի մարտահրավերներին դիմակայելու համար, հաղորդում է MK-ն: