Լրահոս

Շուշիի բերդի «գրավման» տեսանյութը կեղծ է, այն նկարահանվել է այլ վայրում․ Տեղեկատվության ստուգման կենտրոն




Ադրբեջանական մեդիատիրույթում այսօր տարածվեցին լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ներկայացվում էին իբրև Շուշիի գրավման ապացույցներ։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող տեսանյութերում և լուսանկարներում երևացող ամրոցը որևէ առնչություն չունի միջնադարյան Շուշիի բերդի հետ։

Տեսանյութում մի խումբ տղամարդիկ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներն ամրացնում են բերդի գլխամասում։ Հատկանշական է, որ դրոշներն ամրացնողները ո՛չ զինվորական հագուստով են, և ոչ էլ զինված, ավելին՝ քաղաքացիական հագուստով են։



Հաջորդ վայրկյաններին բարձունքից երևացող քաղաքում որևէ ավերածություն չկա։ Հարց է առաջանում՝ իսկ այդ թեժ մարտերը որտե՞ղ էին ընթանում։



Ի վերջո, պարզապես համեմատելով Շուշիի և տեսանյութում երևացող բերդերը՝ կտեսնենք, որ դրանք տարբեր են։