Ռուսական կործանված ուղղաթիռն ուղեկցում էր 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյունը․ ՌԴ ՊՆ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռուսական կործանված ուղղաթիռն ուղեկցում էր 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյունը․ ՌԴ ՊՆ




Հայաստանում ռուսական Մի-24 ուղղաթիռը վթարի է ենթարկվել Երասխ գյուղի մոտակայքում։ Այս մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։ 

Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մոսկվայի ժամանակով 17:30-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 18:30), երբ ուղղաթիռն ուղեկցում էր ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյունը Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու։ 

«Մի-24-ը գետնից կրակի է ենթարկվել զենիթահրթիռային համակարգերի կողմից: Հրթիռի հարվածի արդյունքում ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում՝ լեռնային տեղանքում»,- ասվում է հաղորդագրությունում։ 

Ուղղաթիռի անձնակազմի երկու անդամ զոհվել է, մեկ զինվորական դուրս է բերվել, նա միջին ծանրության վնասվածքներ է ստացել։ 

Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում՝ պարզելու ուղղաթիռի ուղղությամբ կրակողներին։