Շուշիում հայերը բեմադրել են հերթական իրական թատրոնը, ու այստեղ կտրվում է Ալիևի գլուխը․ Սարո Սարոյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շուշիում հայերը բեմադրել են հերթական իրական թատրոնը, ու այստեղ կտրվում է Ալիևի գլուխը․ Սարո Սարոյան




Սարո Սարոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Մեր ազգածագման վկայականում գրված է, որ երբ Հայկը ծնվել է, նրա մի ձեռքում աղեղն է եղել, մյուսում՝ նետերի խուրձը:

Դարեր շարունակ Հռոմը՝ աշխարհի այդ գերհսկան, Հայաստանին փորձում էր պարտության մատնել ու հոգեբանական ազդեցություն գործելու համար հերթական պատերազմից հետո հռոմեական դրամների վրա պատկերում էր Հայոց խորհրդանիշերը՝ Հայկյան աղեղը, նետը կամ նետերով կապարճը, ինչպես նաեւ Հայոց արքայից արքայի թագը: Իրականում հռոմեացիները դարեր շարունակ չէին կարողանում մոռանալ այն խայտառակությունը, որ կրել էին մ. թ. ա. 53 թ. Արտաշատում՝ Արտավազդ II-ի ոտքերի տակ տեսնելով իրենց պետության ղեկավար Մարկոս Կրասսոսի կտրված գլուխը: Հելլենիստական թատրոնում հայերը իրական թատրոն էին բեմադրել ի տես աշխարհի, որտեղ զոհի խաղը ոչ թե դերասանական մահով էր եզրափակվում, այլ՝ իրական: Հռոմը վաղուց չկա, մենք՝ Հայկի զավակներս կանք ու միշտ կլինենք:

Հիմա Շուշիում հայերը բեմադրել են հերթական իրական թատրոնը: Ու այստեղ կտրվում է Ալիեւի գլուխը: Ալիեւն առաջ ընկնելով՝ տուրք տալով իր զինվորականների այն տեղեկությանը, որ մարտերը Շուշիի մատույցներում են գնում՝ շտապել է հայտարարել, որ գրավել է Շուշին: Հայոց ռազմական միտքը լուծում է շատ կարեւոր խնդիր՝ դիվերսանտներին հնարավոր չէ լիարժեք ոչնչացնել անտառներում: Դրա համար հարկ է դեպի բաց տարածություն ներքաշել թուրքերին՝ կեղծ նահանջի պատրանք ստեղծելով: Ալիեւը այլ ելք չունի, բացի Շուշիի վրա բաց ճակատով հարձակվելուց: Նա Շուշին հայտարարել է գրավված ու թուրքերը ստիպված են ճակատային մարտով փորձել գրավել Շուշին: Այդ բեմում ծավալվում է իրական թատրոնը, որտեղ Հայկյան նետերը՝ ժամանակակից հրետանային ու ականանետային արկերը ոչնչացնում են Բելի զավակներին: Հաղթում ենք՝ կրկին իրական թատրոն բեմադրելով՝ այս անգամ Շուշիում կտրելով Ալիեւի գլուխը: