Լեւոն Արոնյանն այցելել է «Հայաստան» հիմնադրամ եւ փոխանցել հանգանակած 1 358 000 դրամը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լեւոն Արոնյանն այցելել է «Հայաստան» հիմնադրամ եւ փոխանցել հանգանակած 1 358 000 դրամը




Տաղանդավոր գրոսմայստեր և աշխարհի գավաթակիր, մեր պարծանք Լեւոն Արոնյանն ընկերուհու՝ Անիի հետ այսօր այցելեց Հիմնադրամ և իր ընկերների հետ համատեղ ս․թ․ նոյեմբերի 8-ին կազմակերպած «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառման ընթացքում հանգանակած 1 358 000 դրամը փոխանցեց Հիմնադրամի համազգային դրամահավաքին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» հմահայկական հիմնադրամի ղեկավար Հայկակ Արշամյանը:

«Հավելեմ, որ Լևոնն ու ընկերները շարունակում են հանգանակությունը։

Շնորհակալ ենք շարունակական աջակցության համար»,-նշել է նա: