Այն որոշումը, որ կայացվել է երեկ, չգիտեմ՝ պատմությունն ինչ գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել. Արցախի նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Այն որոշումը, որ կայացվել է երեկ, չգիտեմ՝ պատմությունն ինչ գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել. Արցախի նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ես հայտարարել եմ, որ նոյեմբերի 8-ին իմ կյանքի ամենածանր գիշերն եմ ունեցել, այն պարագայում, որ շատ ծանր օրեր եմ ունեցել 1992-1994 թվականներին: Այս մասին իր Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այն որոշումը, որ կայացվել է երեկ, չգիտեմ՝ պատմությունն ինչ գնահատական կտա, բայց ստիպված ենք եղել: Ինչո՞ւ: Նախ ռազմական վիճակի առումով, 43 օր մարտական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք Ֆիզուլիի շրջանը, Ջաբրայիլի շրջանը, Կուբաթլուի, Զանգելանի, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունիի շրջանից ինչ-որ մաս, Ասկերանի շրջանից, եւ ամենագլխավորը՝ Շուշին:

Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում, 2-3 կմ հեռավորության վրա: Եթե շարունակվեր այդ տեմպերով, օրերի ընթացքում կկորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք ավելի շատ զոհեր, քանի որ մարտական գործողությունները տեղափոխվելով ինչ-որ տեղ մեր առաջնագծի համար թիկունք, անդառնալի հետեւանքներ կունենային առաջնագծում այդ 43 օրը հերոսաբար պայքարող մանավանդ մեր ժամկետային զինվորների մասով:

Չեմ ուզում նշել, որ եթե կորցնեինք Ստեփանակերտը, ինչ տեղի կունենար Ասկերանի, Մարտունու շրջանների առաջնագծում գտնվող զինվորների առումով: Ինչ-որ տեղ, շրջափակման մեծ հնարավորություններն կարող էին լինել:

Կարծես թե մի քանի օր մեզ հաջողվել էր պաշտպանվել մեր հակաօդային ուժերի առումով ԱԹՍ-ներից, բայց արդեն վերջին երկու օրը հակառակորդին չգիտեմ նոր տեխնոլոգիաների, թե նոր ԱԹՍ-ների միջոցով հնարավորություն ունեցան նորից շատ մեծ վնասներ պատճառել մեր զորքին: Շատ մեծ մարդկային կորուստներ ենք ունեցել երեկ վերջին մի քանի ժամերի ընթացքում Մարտունու շրջանում եւ այդ բոլոր կորուստները անօդաչուներով:

Այդպես էլ մեզ չհաջողվեց, ինչու չհաջողվեց, մենք բոլորս այո, պատասխան ենք տալու, բոլորս, քանի որ մենք գիտեինք, որ ՊԲ-ն այդ կարիքն ուներ, այդ խնդիրն առկա էր: Բոլորս, ովքեր զբաղեցրել են պաշտոններ վերջին տասնամյակներում:

Ընդհանուր առմամբ, բանակի վիճակի առումով պետք է ապագայում, եւ համոզված եմ, որ գնահատականները լինելու են: