Երանի երեկ այդպես էլ չարթնանայի․ Արծրուն Հովհաննիսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երանի երեկ այդպես էլ չարթնանայի․ Արծրուն Հովհաննիսյան




ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երանի երեկ այդպես էլ չարթնանայի»։

Հիշեցնենք, որ երեկ Արծրուն Հովհաննիսյանը առողջական խնդիր էր ունեցել։ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը, հերքելով Հովհաննիսյանի՝ կաթված ստանալու մասին տեղեկությունները, հայտնել էր, որ նա ճնշման տատանում է ունեցել։

Երեկ գիշեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների միջև համատեղ հայտարարություն էր ստորագրվել, որով հրադադար էր հաստատվել։ Փաստաթղթով նախատեսվում է, որ պատերազմող կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա։

Բացի արդեն Ադրբեջանի կողմից գրավված տարածքներից, հայկական կողմը պարտավորվում է Ադրբեջանին վերադարձնել նաև Լաչինն ու Քելբաջարը՝ պահելով ՀՀ-ին կապող 5 կիլոմետրանոց միջանցք, որտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվելու։