Օնիկ Գասպարյանն ինձ ասել է` 7 օր հնարավորություն տվեք հայկական զինված ուժերին. Մարուքյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Օնիկ Գասպարյանն ինձ ասել է` 7 օր հնարավորություն տվեք հայկական զինված ուժերին. Մարուքյան




«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր Facebook-ի ուղիղ եթերում ասաց, որ ժամեր առաջ հանդիպել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։

«Նա ինձ համար այս պահին ամենավստահելի մարդն է։ Երբ ներկայացրի նրան մեր առաջարկը` ռազմական դրությունը հանելու մասին, նա մեզ հորդորեց նման բան չանել։ Ասաց` 7 օր հնարավորություն տվեք հայկական զինված ուժերին։ Պատերազմը չի ավարտվել և հայկական ստորաբաժանումները դեռ պայքարում են»: