Ավելի քան 200 ռուս խաղաղապահներ արդեն Հայաստան են ժամանել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ավելի քան 200 ռուս խաղաղապահներ արդեն Հայաստան են ժամանել




Ռուսական խաղաղապահներով Իլ-76 տասներկու ինքնաթիռ է վայրէջք կատարել Հայաստանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում վայրէջք են կատարել Իլ-76 ռազմական տրանսպորտային ավիացիայի ընդամենը 12 ինքնաթիռ՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության սպաներով եւ 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների զինծառայողներով»,- ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ ռազմական տրանսպորտային ինքնաթիռները բերել են ավելի քան 200 զինծառայողների, զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ եւ կապի միջոցներ: