Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց, հիմա վիրահատվում է. կյանքին վտանգ չի սպառնում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց, հիմա վիրահատվում է. կյանքին վտանգ չի սպառնում


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիվանդանոց է տեղափոխվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Ունի վնասվածքներ։ Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է Աղաջանյանը։

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերի ժմանակ հայտնեց, որ հիմա Արարատ Միրզոյանը վիրահատվում է. «Խնդրում եմ նաեւ ձեր զորակցության խոսքերն ասել ԱԺ նախագահին, ՀՀ քաղաքացի Արարատ Միրզոյանին: Ձեր զորակցությունը հյտնեք նրա ընտանիքին: Արարատ ջան, Գոհար ջն, Արփի ջան, Սամվել ջան, գրկում եմ բոլորիդ ու համբուրում եմ, ամեն ինչ լավ է լինելու: Չկասկածեք եւ չմտածեք: Դուխով: Լավ եղեք: Արարատ Միրզոյանը եւ մեր քաղաքական թիմի բազմաթիվ ներկայացուցիչներ, արտասվելով են ընդունել այս ամեն ինչը: Խոնարհվում եմ բոլորիդ առաջ, ծնկի եմ գալիս մեր բոլոր նահատակների առջեւ»,-ասել է նա: