Լրահոս

Զախարովա. Խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում մշակվում էր հոկտեմբերի 10-ից




Ռուսաստանի խաղաղապահների ուղարկումը Լեռնային Ղարաբաղ իրականացվել է միջազգային իրավունքի շրջանակներում եւ ՌԴ Դաշնության խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 30-ի որոշման հիման վրա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք ունենք մի փաստաթուղթ. դա ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի (No355-SF) 2015 թվականի եպտեմբերի 30-ի բանաձեւ է (« Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս օգտագործման մասին»): Առաջին կետ. Ռուսաստանի Դաշնության Նախագահին համաձայնություն տալ Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի օգտագործման համար` միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված սկզբունքների եւ նորմերի հիման վրա»,- ասել է Զախարովան RTVI հեռուստաալիքի եթերում:

Նա շեշտել է, որ ռուս խաղաղապահների ուղարկման համար մի կարեւոր ասպեկտ կա. դա կողմերի համաձայնությունն է: Նրա խոսքով` Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը այս կամ այն ​​տեսքով մշակվել է հոկտեմբերի 10-ից: