Գնդապետ Գրիգորի Սահակյանը զեկուցեց, որ հրաժարվում են Շուշիի պաշտպանությունից, հատուկ օպերացիային մասնակցելուց. ԱՀ նախագահ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գնդապետ Գրիգորի Սահակյանը զեկուցեց, որ հրաժարվում են Շուշիի պաշտպանությունից, հատուկ օպերացիային մասնակցելուց. ԱՀ նախագահ




Ո՞վ է ծախել հողը: Հողը ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր զինվորներին: 18-20 տարեկան մեր երեխաներին, բոլորս միասին ենք դավաճանել:

Դավաճան չփնտրեք:

Այս մասին արցախահայերին ուղղված կոչի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու կոնկրետ օրինակ բերեց:

«Կոնկրետ մի դեպք նշեմ: Զեկուցագիր ունեի. մեր գնդապետ Գրիգորի Սահակյանը, որը պետք է ուղեկցեր 2 ստորաբաժանում, Հայաստանից ժամանած 2 գումարտակ, զեկուցում է, որ հրաժարվում են Շուշիի պաշտպանման և պլանավորած հատուկ օպերացիա ունեինք, այդ օպերացիային մասնակցելուց:

Չհասած դիրքեր հրաժարվել է»,-ասաց Հարությունյանը: