Լրահոս

Ես հիմա կասեմ՝ դավաճաններն ու հող ծախողներն ովքեր են. զորքին թողել ենք մենակ. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Պետք չի փնտրել դավաճանների ու հող ծախողների. Ես հիմա կասեմ՝ դավաճաններն ու հող ծախողներն ովքեր են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, իր տեսաուղերձում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Առաջին անգամ ես ահազանգել են հոկտեմբերի 3-ին, երբ հակառակորդը գրավել էր Մատաղիսն ու Թալիշը և վտանգված էր մեր ամբողջ հյուսիսային հատվածը, երբ «Եղնիկներից» մեր զորքի մի մասը խուճապահար փախչում էր, չունեինք մարդկային ռեսուրսներ, որպեսզի կարողանանք գոնե եղնիկներում գտնվող տղաների թիկունքը պահելու: Այդ օրն առավոտյան ես կոչ եմ արել և ասել, որ ես գնում եմ առաջնագիծ: Այդ օրը ինձ արդեն պարզ էր, որ զորքի մի մասը խուճապահար վիճակում է, ոչ թե պաշտպանության բանակի, ոչ թե զինված ուժերի, այլ առաջնագծում եղած զորքի, տարբեր կամավորականների և այլն:

Ուզում եմ մի դեպք պատմել. Այդ օրը երբ հատուկ ստորաբաժանումների հետ պետք է գնայինք, ՀՀ ԱԱԾ-ից եկած մեր ամենաուժեղ էլիտար ստորաբաժանումները և նաև Արցախից, հրաժարվել են գնալ եղն իկներ: Խնդրել եմ, աղաչել եմ, ասել եմ՝ ձեր առաջց ես եմ գնալու, ստացել եմ բացասական պատասխան, չեն եկել, թողել են երկրի նախագահին մենակ առաջնագիծ գնալու ժամանակ:

Հիմա դրա մասին րտահայտվում եմ, որովհետև ստիպված եմ արտահայտվել: Կհարցնդեք Հայաստանի ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին՝ ինչպես են մերժել խնդրանքս: Աղաչել, պաղատել եմ, գնում ենք առաջնագիծ, որովհետև զորքի մի մեծ մասը գտնվում է ամենաառաջնային մասում, իսկ թիկունքը բաց էր: Կհարցնեք, թե ինչ պատասխան են տվել երկրի նախագահին: Իհարկե, շատ քիչ զորք միացավ ինձ և մենք կարողացանք կատարել մեր խնդիրը և դրա շնորհիվ հիմա եղնիկները ամբողջությամբ գտնվում են մեր վերահսկողության տակ: Հոկտեմբերի 3-ին կոչ եմ արել, ասել եմ՝ մարդկային ռեսուրս է պետք: Ամեն մի կոչի ժամանակ զգուշացնում էի, որ ունենք մարդկային ռեսուրսների կարիք:

Ի դեպ, մի քանի օր առաջ ռուսական մի խոշոր ռազմական վերլուծաբան ասել էր՝ ուզո՞ւմ եք ղարաբաղյան պատերազմում հաղթել, պետք է մոբիլիզացնեք մինչև 80-100 հազար մարդ: Եթե ոչ, պարտվելու եք: Չեմ ուզում ասել, թե քանի մարդ է միացել, կամավորական կլինի, թե պահեստազոր, զորքին թողել եք մենակ, 18 տարեկաններին թողել եք մենակ»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանի խոսքով, այո, շատ կամավորական ջոկատներ կային. «Մի մասը բարեխղճորեն մինչև վերջին պահը կատարել է իր խնդիրը, մի մասը մի օր էլ չի մնացել: Պահեստազորից համալրված ստորաբաժանումներ եկել են, մի մասը մի քանի ժամ, մի մասը՝ մի քանի օր: Կոնկրետ մի դեպք նշեմ, գնդապետ Գրիգորի Սահակյանի զեկուցագիրը կա, նա պետք է ուղեկցեր Հայաստանից ժամանած երկու գումարտակ: Զեկուցում է, որ հրաժարվում են Շուշիի պաշտպանությունից, պլանավորած ռազմական օպերացիա ունեինք, այդ օպերացիային մասնակցելուց:

Ո՞վ է ծախել հողը, ծախել ենք ազգովի: դավաճանել ենք մեր զինվորներին, 18-20 տարեկան մեր երեխաներին: Բոլորս միասին ենք դավաճանել: Դավաճան չփնտրեք. Այն կանայք, որ արդեն ֆեյսբուքով սկսել են իրենց վայրահաչոցն իմ նկատմամբ, և մնացած ղեկավարների նկատմամբ: Բացի զոհվածների հարազատներից, քանի որ նրանք իրավունք ունեն բոլորիս անվանել դավաճան: Ձեր ամուսինների, ձեր տղաների տեղն եմ ման գալու, թե որտեղ են եղել: Իհարկե, մի մասը եղել են առաջնագծում, մի մասը կռվել է, իրավունք ունեն: Այն քաղաքական գործիչները, որոնք փորձում են դավաճաններ փնտրել, թող հատ-հատ ներկայացնեն իրենց տղաների, եղբայրների, իրենց մասնակցությունը: Նկարվելը չեմ ասում, բոլորին եմ ասում, որտե՞ղ եք եղել, առաջնագծում պետք է լինեիք: Ում հարցնում եմ՝ ասում են՝ եղել ենք Օմարում: Այո, Օմարում շատ ծանր ճակատամարտ ենք ունեցել մի քանի օր և շնորհիվ զինվորականների կարճ ժամկետում կարողացել ենք վերականգնել դիրքերը: ԹՓող ոչ ոք իրեն չվերագրի: Սելֆի անելով ազնիվ խաբել ենք, թե գտնվում ենք առաջնագծում:

Զինվորի կարիք ունեինք, մոենք ունեինք խնդիրներ անօդաչուներից պաշտպանվելու, օդից պաշտպանվելու, հիմնական դավաճանը բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ»,-հայտարարեց նա: