Քարտեզ. որտե՞ղ են տեղակայվելու ռուս խաղաղապահները - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քարտեզ. որտե՞ղ են տեղակայվելու ռուս խաղաղապահները




Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն այսօր ներկայացրել է քարտեզներ, որոնց վրա նշված է, թե որտեղ են տեղակայվելու ռուս խաղաղապահները Ղարաբաղում:

Նրանց խոսքով՝ խաղաղապահ գործողության տարածքը բաժանվելու է պատասխանատվության երկու գոտիների՝ «Հյուսիս» և «Հարավ», որոնց վրա տեղակայված կլինեն 16 դիտակետ:

Խաղաղապահները պարեկություն են իրականացնելու երկու երթուղիներով:

Լաչինի միջանցքի տարածքում, որը միացնում է Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը՝ նախատեսվում է տեղադրել ժամանակավոր դիտարկման վեց կետ:

Ռուսաստանի Զինված ուժերի մոտոհրաձգային գումարտակների տեղակայումը նախատեսվում է Ստեփանակերտում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք) և Մարտակերտում:

Ընդհանուր առմամբ, ՌԴ զինված ուժերի 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա կտեղակայվի Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմ տեղակայելու համար: