ՖԱՖ. Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իր կյանքը նվիրեց մեր կրտսեր ընկեր Հայկ Մկրտչյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՖԱՖ. Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իր կյանքը նվիրեց մեր կրտսեր ընկեր Հայկ Մկրտչյանը




Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը ցավակցական ուղերձ է հղել առաջնագծում զոհված Հայկ Մկրտչյանի մահվան կապակցությամբ:

«Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իր կյանքը նվիրեց մեր կրտսեր ընկեր Հայկ Մկրտչյանը:
Ազնիվ, պայքարող ու հայրենասեր տեսակը թույլ չտվեց հանդուրժել ոսոխին հայ հողի վրա ու մղեց պայքարի:

Հայրենիքի հանդեպ ունեցած պարտքը Հայկը տվեց իր կյանքով, դասվելով հերոսների շարքին ու կրելով նահատակների փառքը:

Քո գործը շարունակվելու է եղբայր, հայրենիքի համար պայքարը շարունակվելու է, Հայաստանը հաղթելու է, Արցախը հաղթելու է:

Հավերժ փառք»,- ասվում է ՖԱՖ-ի ցավակցական ուղերձում: