Լրահոս

«Երանի բոլոր մայրերն իրենց որդիներին կարողանային այսպես ողջ եւ առողջ դիմավորել»․ Վաչե Թովմասյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել



Դերասան, սցենարիստ Վաչե Թովմասյանն իր Instagram-յան էջում տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է եղբոր՝ Վահանի վերադարձը։ Նշենք, որ Վահանը մեկնել էր առաջնագիծ։ Հրապարակմանը կից դերասանը կատարել է հետեւյալ գրառումը․


«Երանի բոլոր մայրերն իրենց որդիներին կարողանային այսպես ողջ և առողջ դիմավորել։

Խոնարհվում եմ բոլոր մեր հերոսացած տղերքի և բոլոր կռված հերոսների առջև:

Պետք է ուժ գտնենք մեր մեջ` շարունակել ապրել և հզորանալ հանուն իրենց , հանուն մեր հայրենիքի ապագայի», ապա հավելել #միասնական հեշթեգը։