Լրահոս

Կհիշեք,որ ԱԱԾ-ն նյութ տարածեց,որ Ձերբակալել են Ստեփանակերտի բնակիչ Ն.Մ-ին,որը դիրքերում կեղծ լուրեր է տարածել… Մհեր Օտանյան




Արայիկի էսօրվա ելույթն էի լսում ու առաջին զրույցը հոկտեմբերի 3-ի Եղնիկներում տարածված խուճապի մասին էր…

Դե,որ ասեց ես էլ պատմեմ որպես ականատես….

Կհիշեք,որ ԱԱԾ-ն նյութ տարածեց,որ Ձերբակալել են Ստեփանակերտի բնակիչ Ն.Մ-ին,որը դիրքերում կեղծ լուրեր է տարածել,թե հողերը ծախածա,մսաղացա ու պանիկան գցել զորքի մեջ ու զորքը փախավ….էտ հենց իմ դիրքումա եղել…Ասեմ Ձեզ՝ գիշերը եկան մեր դիրքը ու ասին վիճակներս փիսա մի քանի հոգով քյոմակ եկեք գիշերը պահենք…

Մեր Դիրքից 4-ով գնացինք ու սաղ գիշեր մյուս դիրքը պահեցինք….Երբ,որ լույսը բացվեց ետ պոստի թաքնված սաստավին հանդիպում եմ,որ իմանամ խի խրամատ չեն գալիս…Ասում եմ՝ բա ուր եք այ ախպեր: Ասում են՝ ամոթա՞,որ վախում ենք։ Ասի չէ ամոթ չի,ու ետ Ն.Մ-ին,ով դիրքի ավագն էր ասի գնա ասա,նորմալ տղերք ուղարկեն…Հելավ գնաց մեր «դուխավիկը» հետ եկավ շունչը կտրվելով ու կինոն սկսվեց…Ասեց,ռոտնու հետ խոսեցի ասումա սաղ գրավածա,մնացել ենք ես մի 2 պոստը…

Մադաղիս,Թալիշ,Մռով,Վահե 1 սաղ իրենց մոտա…Կալցոյի մեջ ենք Պետքա փախչենք…Ասի հետո։ Հրաման կա՞ նահանջի։ Թե բա չէ…ես պահից ամեն մեկ իրա գլխի տերը…Հավաքեց Ամենակարևոր դիրքի սաստավին ու մեկը մյուսին հերթ չտալով 15 հոգով փախան…Դիրքում մնացինք 3 հոգի կամավոր…Ու կապ չկա մենք էլ հեռախոսով չենք զանգում օգնություն խնդրում,որ հանկարծ թուրքերը չլսեն գան վրեքս…

Մի խոսքով Ասծու հույսին սպասում ենք…Զանգում տնեցիքին ասում,որ շատ ենք սիրում,Սրտիս հատվածում գրում եմ Օթարյան Մհեր ք.Իջևան,որ գոնե Մարմինս տնեցիքին հասցնեն…

Մի խոսքով ապրում ենք,պաշտպանում ենք…Բայց ետ անհայրենիք տականքները մեր մեջ իրոք եղել են…Լավա,որ ետ դիրքում էինք…Վատա,որ էսօր դրանց մի մասը ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ու ցույցա անում…


Նյութի աղբյուր