ՌԴ Գլխավոր շտաբի քարտեզով Դադիվանքն ու Տիգրանակերտը մնում են Արցախի տարածքում. Սարհատ Պետրոսյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՌԴ Գլխավոր շտաբի քարտեզով Դադիվանքն ու Տիգրանակերտը մնում են Արցախի տարածքում. Սարհատ Պետրոսյան




Պարզվում է, որ Դադիվանքն ու Տիգրանակերտը մնում են հայկական (կամ ռուսական) ուժերի տարածքում։ Այն դեպքում, երբ 2-3 օր է մարդիկ ինչ ասես չեն քննարկում, էլ չեմ ասում քանի հոգի ա զանգել ասել՝ «արի գնանք, խաչքարերը բերենք»։

Իհարկե, մեր արածը ճշգրիտ չի ու կարիք ունի ևս մեկ մասնագիտական ու ճշգրիտ տեղադրման։ Թող արձագանքեն պատկան ու կարող մարդիկ և մարմինները։ Կուղղենք, եթե լինեն ավելի հստակ տվյալներ։

Տարբեր տեղեկատվական սիրուն բաներներ ու լոգոներ տպող պետական մարմիններում չկա՞ր մի հոգի, որ նման բան ասեր կամ աներ։ Իհարկե, դեմարկացիան նախևառաջ կադաստրի գործն է, բայց քանի որ այն վերածվել է «պրոակտիվ չափագրման լվացքատան», ապա դատարկ սպասումներ չունենք։

Հիմա հաջորդ խնդիրը։ Ամարասը 5 կմ դուրս ա մնում մեր տարածքից։ Ուստի առաջիկա մի քանի օրերին նորմալ բանակցությունների դեպքում հնարավոր է փորձել (միգուցե այլ համարժեք տարածք զիջելով) 4-րդ դարին թվագրվող Ամարասը հետ բերել։

Պատրաստ է արդյո՞ք կապիտուլացված իշխանությունը նման բանակցության։ Իմ կարծիքով՝ ոչ։ Երանի սխալվեմ…»: