«System of a Down» խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«System of a Down» խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար




«System of a Down» խումբը 600 հազար դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար։ Այս մասին «New Musical Express»-ին ասել են խմբի անդամները:

Հիշեցնենք, որ վերջերս աշխարհահռչակ ռոք խումբ «System Of A Down»-ը 15 տարվա դադարից հետո երկու նոր երգ թողարկեց՝ «Protect The Land» («Պաշտպանենք երկիրը») եւ «Genocidal Humanoidz» («Ցեղասպան մարդասիրություն») խորագրերով՝ այդ կերպ փորձելով աջակցել Արցախին: