ԱՐՄԱԹԻ ուժերով տեղափոխեցինք Քարվաճառի դպրոցի գույքի գերակշիռ մասը. Սեդրակ Վարդանյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱՐՄԱԹԻ ուժերով տեղափոխեցինք Քարվաճառի դպրոցի գույքի գերակշիռ մասը. Սեդրակ Վարդանյան




Սեդրակ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՐՄԱԹԻ ուժերով տեղափոխեցինք Քարվաճառի դպրոցի գույքի գերակշիռ մասը, այդ թվում տարբեր լաբորատորիաների սարքավորումները, դպրոցական կահույքը:

Քարվաճառում ահավոր քաոս է, աննկարագրելի իրավիճակ, որը չեմ ուզում մանրամասն ներկայացնել, ըստ էության ոչ մի պետական ստրուկտուրա չի աշխատում, մարդկանց տարհանման խնդիրը թողնված է հոգեբանական շատ բարդ վիճակում գտնվող ընտանիքների վրա: Մարդիկ ծայրահեղ հուսահատության մեջ են: Ծանր հանդիպում ունեցանք Ալեքսանդր Քանանյանին, որը ստիպված պետք է լինի 20 տարի Քարվաճառում ապրելուց հետո լքել տունը:

Մենք եղանք նաև Դադիվանքում խոստացանք, որ ԱՐՄԱԹԻ թիմով ամեն ինչ անելու ենք ստեղծելու այնպիսի ազգ-բանակ-պետություն, որ ի վիճակի կլինի Արցախը հետ վերադարձնելու և վերամիավորելու Հայաստանին»: