«Անիծվեք դուք». Արցախում մարդիկ իրենց ձեռքով քանդում, այրում են իրենց տունը ու հեռանում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Անիծվեք դուք». Արցախում մարդիկ իրենց ձեռքով քանդում, այրում են իրենց տունը ու հեռանում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ




Արցախի Քաշաթաղի շրջանում մարդիկ իրենց ձեռքով քանդում, ավերում, այրում են իրենց տունը ու հեռանում: Քարվաճառցիները 48 ժամ ժամանակ ունեն իրենց տները լքելու համար, քանի որ այդ տարածքները պետք է Ադրբեջանին վերադարձվեն մինչեւ նոյեմբերի 15-ը:

Շատ արցախցիներ գնում է Դադիվանքին հրաժեշտ տալու: Նրանցից մի մասը հեկեկալով լաց է լինում:

Էրքեջի միջնակարգ դպրոցի աշակերտները դպրոցի պատերից հերոսների նկարները պոկելուց հետո, դրսի կողմից պետաերին գրառումներ են արել.

«Ձեզ մենք չենք սպանելու, բայց մեռնելու եք էս օդից», «Անիծվեք դուք թուրք շներ ու հայ դավաճաններ. Չեք մարսելու»: «Ոչ վայելեք»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հետ ստորագրել է եռակողմ հայտարարություն, ըստ որի՝ Արցախի մի մասը, ինչպես նաև հարակից շրջանները հանձնվում են Ադրբեջանին։

Ըստ հայտարարության տեքստի, որը հրապարակվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում՝ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանին Քելբաջարի շրջանն է վերադարձնում, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը ՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշին, կմնա ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Աղդամի շրջանն Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձվում մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը: