Ռուստամ Մուրադով․ ինչ է հայտնի Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարի մասին․ Հետք․am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռուստամ Մուրադով․ ինչ է հայտնի Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարի մասին․ Հետք․am



Հետք․am-ը գրում է․

ԼՂ-ում ռուս խաղաղապահների հրամանատարը լինելու է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Հաշվի առնելով նրա անուն-ազգանունն ու ծննդավայրը՝ Մուրադովի նշանակումը անհանգստություն առաջացրեց սոցցանցերի հայկական տիրույթում, իսկ ադրբեջանական տիրույթում՝ ոգևորություն, քանի որ շրջանառվում էր կեղծ թեզ, թե իբր Ռուստամ Մուրադովը ազգությամբ ադրբեջանցի է։

Ռուստամ Մուրադովը ծնվել է 1973թ․ մարտի 21-ին Ռուսաստանի կազմում գտնվող Դաղստանի Հանրապետության Դերբենդի շրջանի Չինար գյուղում, որի բնակչության հիմնական մասը իսկապես ադրբեջանցիներ են։ Սակայն Մուրադովն ազգությամբ թաբասարան է։ Թաբասարանները հյուսիսային կովկասի բնիկ ժողովուրդներից մեկն են։ Խոսում են թաբասարաներենով, որը Դաղստանի Հանրապետության պետական լեզուներից մեկն է և պատկանում է դաղստանյան լեզվաընտանիքի լեզգիական խմբին։

Մանրամասն սկզբնաղբյուր կայքում ։