Ադրբեջանին հանձնված Ղարաբաղի տարածքում սահմանվել է պարետային ժամ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանին հանձնված Ղարաբաղի տարածքում սահմանվել է պարետային ժամ




Պարետային ժամ է սահմանվում Ղարաբաղի տարածքում, որն անցնում է Ադրբեջանին. այն արդեն ուժի մեջ է մտել Շուշի քաղաքում եւ Հադրութում, հաղորդում է Sputnik-Ադրբեջանը՝ հղում անելով ՆԳՆ-ին:

«Ադրբեջանի ազատագրված տարածքներում սահմանվում է պարետային ժամ: Sputnik-Ադրբեջանին ներքին գործերի նախարարությունում հաղորդել են, որ ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւի 2020 թվականի հոկտեմբերի 29-ի ՝ «Ադրբեջանի Հանրապետության՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում ժամանակավոր հատուկ կառավարման կազմակերպման մասին» հրամանի համաձայն՝ ոստիկանության բաժինները մտնում են օկուպացիայից ազատագրված շրջաններ»,-գրում է Sputnik-ը:

Ինչպես նշում է գործակալությունը՝ ըստ Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ ոստիկանությունը կիրականացնի հատուկ կառավարում յուրաքանչյուր շրջանում՝ որպես ժամանակավոր հրամանատարություն:

«Ազատագրված տարածքներում առաջինը ծառայության են անցել Շուշի քաղաքում եւ Հադրութում ոստիկանության բաժինները: Այս պահից ի վեր՝ այդ բնակավայրերում սահմանվում է պարետային ժամ»,-նշում է Sputnik-ը: