Մենք կարող ենք այդ թուղթը վերցնել, պատռել ու գցել մի կողմ. Նիկոլ Փաշինյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մենք կարող ենք այդ թուղթը վերցնել, պատռել ու գցել մի կողմ. Նիկոլ Փաշինյան




Մենք այդ թուղթը կարող ենք վերցնել, պատռել ու գցել մի կողմ: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով հարցին, որ ընդդիմությունն ասում է, որ ժամկետներ կան, մենք կարող ենք ստորագրված հայտարարությունը չեղարկել, փոխել, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քանի որ այդ ամեն ինչը հրապարակային է տեղի ունենում, ես օրինակ չեմ լսել չեղարկելու ձև: Ես ավելին կորղ եմ ասել՝ մենք կարող ենք ուղղակի այդ թուղթը վերցնել, պատռել և գցել մի կողմ, բայց պետք է նաև դրա հետևանքների որոշակի պատկերացումը ունենալ: դա նշանակում է, որ մենք վերադառնում ենք այն իրավիճակին, որում այդ թուղթը ստորագրվել է: դա նշանակում է, որ մենք ասում ենք թող մեր 30 հազար զինվորները շրջափակման մեջ ընկնեն»,- ասաց վարչապետը: