Ֆրանսիան պատրաստ է օգնել գտնելու ԼՂ հակամարտության արդար լուծում. կայացել է Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց. «Արմենպրես» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ֆրանսիան պատրաստ է օգնել գտնելու ԼՂ հակամարտության արդար լուծում. կայացել է Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց. «Արմենպրես»




Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ըստ «Արմենպրես»-ի՝ Ելիսեյան պալատը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել նպաստելու, որ գտնվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար, կայուն և բոլոր կողմերի համար ընդունելի լուծում:

«Նախագահը գոհունակություն է հայտնել ռազմական գործողությունների դադարեցման առումով, հիշեցրել Հայաստանի և հայ ժողովրդի հետ իր բարեկամության մասին, ինչպես նաև հայտնել իր պատրաստակամությունը՝ գտնելու երկարաժամկետ և ընդունելի լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի համար»,- ասված է հաղորդագրությունում: