ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կնքված համաձայնագիրը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կնքված համաձայնագիրը




ԱՄՆ-ն ի գիտություն է ընդունել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կնքված համաձայնագիրը և շահագրգռված է իմանալ դրա իրականացման մանրամասները: Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտից:

«Մենք ի գիտություն ենք ընդունել ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի միջնորդությամբ: Մենք կցանկանայինք իմանալ դրա մանրամասները և դրա իրականացման ծրագրերը», – ասել են Պետդեպարտամենտից: Գործակալությանը տրված մեկնաբանությունում ասված է. «Ուրախ կլինենք տեսնել, որ բռնությանը վերջ է դրվել, բայց դեռ չենք կարող մեկնաբանել հրադադարի վերաբերյալ կոնկրետ մանրամասները կամ հետագա որևէ քայլերը»: