Արցախցիները ֆինանսական աջակցություն կստանան. Բաթոյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արցախցիները ֆինանսական աջակցություն կստանան. Բաթոյան




Հայաստանում ժամանակավորապես գտնվող արցախցիները ֆինանսական աջակցություն կստանան։ Տեղեկությունը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։«Այսօր ՀՀ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկմանը ներկայացրել եմ Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու միջոցառումը»,- նշված է գրառման մեջ։

Նախարարը հստակեցնում է` աջակցությունը միանվագ է և կտրամադրվի Արցախի հաշվառում ունեցող և փաստացի Հայաստանում գտնվող անձանց։

Միաժամանակ, նրա խոսքով, մեկանգամյա այդ միջոցառմանը զուգահեռ վարչապետի հանձնարարականով Արցախի կառավարության հետ կձևավորվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի արցախցիների՝ իրենց հայրենի բնակավայրեր վերադառնալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ: