«Ես պետք է սարքեմ այդ տունը». Միքայել Ոսկանյանը՝ Դադիվանքում այրված տան մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ես պետք է սարքեմ այդ տունը». Միքայել Ոսկանյանը՝ Դադիվանքում այրված տան մասին




Երաժիշտ Միքայել Ոսկանյանը պատմել է արցախաբնակ բազմանդամ մի ընտանիքի մասին, որոնց տունը երեկ ստիպված են եղել այրել:

«2018 թվականի մարտի 1-ին Ստեփանակերտից Երեւան վերադառնալիս՝ Դադիվանքի տակ, ցավալի ավտովթարի ենթարկվեցինք: Գյուղի տղամարդիկ վազեցին ու շրջված մեքենայից դուրս հանեցին ինձ, Լուսինին ու 1 տարեկան Վանին...

Մինչ ես օգնության հասած տղամարդկանց հետ փորձում էի հասկանալ վթարի պատճառները, մի շատ բարի ընտանիք Լուսինին ու Վանին արդեն տեղավորել էր իր տանը, ընտանիք, որ արդեն 8-րդ երեխային էր սպասում: Լուսինին ու Վանին առավելագույն հոգեբանական աջակցություն ցուցաբերեցին, ինձ էլ...

Երեկ այրվեց այդ տունը...
Ես մի օր պետք ա սարքեմ էդ տունը», - գրել է թառահարը՝ նշելով, որ սա ոչ թե երազանք է, այլ՝ նպատակ: