Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՊՆ, ԱԳ նախարարների եւ Գլխավոր շտաբի պետի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՊՆ, ԱԳ նախարարների եւ Գլխավոր շտաբի պետի հետ




Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պաշտպանության եւ Արտաքին գործերի նախարարներ՝ Դավիթ Տոնոյանի եւ Զոհրաբ Մնացականյանի, ինչպես նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ու ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանի հետ:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը եւ առաջիկա անելիքները: