Ստեփանակերտի բնակիչները սկսեցին վերադառնալ տուն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ստեփանակերտի բնակիչները սկսեցին վերադառնալ տուն




Փախստականները սկսել են վերադառնալ Ստեփանակերտ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

«2020թ․ նոյեմբերի 14-ին Ստեփանակերտի շուրջ 250 բնակիչներ վերադարձան իրենց տները»,- ասված է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:

Փախստականներ տեղափոխող առաջին ինը ավտոբուսները քաղաք են ժամանել այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները դիտակետեր են տեղադրել:

Ավելի վաղ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը լրագրողներին ասել էր. «Ամենակարեւորն այն է, որ բոլոր տեսակի ռազմական գործողություններն այսօր շփման տարածքում դադարեցված են: Մենք այսօր կրակոցներ չենք լսում: Իրավիճակը քիչ-քիչ կայունանում է»: