Քարվաճառը հանձնելու օրը փոխվել է.Իլհամ Ալիևը երկարաձգել է ժամկետը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քարվաճառը հանձնելու օրը փոխվել է.Իլհամ Ալիևը երկարաձգել է ժամկետը




Բաքուն համաձայնվեց Երեւանին հետաձգել Ղարաբաղում գտնվող Քարվաճառի շրջանից զորքերի դուրսբերման հետաձգումը մինչեւ նոյեմբերի 25-ը: Այս մասին կիրակի կայացած ճեպազրույցում ասաց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը:

«Հայաստանի իշխանությունները այս խնդրանքը փոխանցեցին ռուսական կողմի միջոցով: Հետաձգման խնդրանքը պայմանավորված է Քարվաճառի շրջանից Հայաստան տանող միակ ճանապարհի անբավարար հզորությամբ», - ասաց նա: Հաջիևը հավելել է, որ Ադրբեջանը մարդասիրական նկատառումներից ելնելով հետաձգման իր համաձայնությունը տվել է:

«Քարվաճառը լքող հայկական զորքերի և խաղաղ բնակիչների դուրսբերման գործընթացը ամբողջությամբ վերահսկվելու է: Այնտեղից Հայաստան տանող ճանապարհը բավականին նեղ է, ծանրաբեռնված է», - ասաց Հաջիևը: Նա հստակեցրեց, որ այս ճանապարհին հայկական կազմավորումների և բնակչության ելքի գործընթացում լուրջ ծանրաբեռնվածություն է առաջացել:

«Միևնույն ժամանակ, հայկական կազմավորումների դուրսբերումը Աղդամի և Լաչինի շրջաններից կիրականացվի ըստ ժամանակացույցի, որը նախկինում հաստատվել էր Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից», - ասաց Հաջիևը: