Ստեփանակերտում վնասազերծվել է թալանով զբաղվող 4 քաղաքացի․ Shamshyan.com - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ստեփանակերտում վնասազերծվել է թալանով զբաղվող 4 քաղաքացի․ Shamshyan.com



Shamshyan.com-ը գրում է․

Նոյեմբերի 14-ին Արցախի Հանրապետության իրավապահները քաղաքացիների հետ վնասազերծել են և Ստեփանակերտի ոստիկանություն են բերման ենթարկել 4 հայ երիտասարդի, ովքեր կասկածվում են թալանով զբաղվելու մեջ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ ականատեսներն ասել են, որ առաջնագիծ օգնություն տանելու ճանապարհին նկատել են, որ Hyundai Elantra ավտոմեքենան, որի ապակիները կոտրված են, սկսել են հետապնդել մեքենային՝ վստահ լինելով, որ իրենց մեքենաներից մեկն է:

«Մի պահ մեր տեսադաշտից կորավ: Ճիշտ կողմնորոշվեցինք ու դիմեցինք դրսում գտնվող Ստեփանակերտի իրավապահներին: Վերջիններս վայրկյանների ընթացքում վնասազերծեցին այդ 4 թալանչիներին ու տարան ոստիկանություն: Որոշ ժամանակ անց մեզ ասացին, որ նյութեր են նախապատրաստվում և դեպքի մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի իրենց գործընկերներին»,- ասել են ականատեսները։